Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են։
Աղետի է եմթարկվել երկրի հարավում գտնվող Ռիո Գրանդե դու Սոլ շրջանը։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ ավելի քան 25 հազար մարդ ստիպված է եղել տարհանվել հորդառատ տեղումների և ուժեղ քամու պատճառով։
Ջրհեղեղները վնասել են Ուրուգվայի և Արգենտինայի սահմանին մոտ գտնվող նահանգի 497 քաղաք։ Մի քանի շրջաններում ավերվել են ճանապարհներ և կամուրջներ։ Առատ տեղումները սողանքների պատճառ են դարձել: Քաղաքներից մեկում ջարդվել է էլեկտրակայանի պատնեշը: Հեղեղված է նաև Ռիո Գրանդե դու Սոլ նահանգի մայրաքաղաք Պորտո Ալեգրին։ Օդանավակայանի գործունեությունը անորոշ ժամանակով դադարեցված է։
Ենթադրվում է, որ տարերային աղետի հետևանքով զոհվածների թիվը կավելանա։ Օդերևութաբանները մարզում ավելի շատ անձրևներ են կանխատեսում, ինչի պատճառով իշխանությունները հորդորում են քաղաքացիներին լքել այն բնակավայրերը, որոնք գտնվում են վտանգավոր գոտիներում։