Վրաստանի էկամուտների ծառայության փոխանցմամբ, Բրազիլիայից Վրաստան ներկրված սառեցված խոզի միսը ոչնչացվել է:
Գերատեսչությունում հայտարարում են, որ մաքսային անցակետ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից ներկրվել է 936 կիլոգամ սառեցված խոզի միս:
«Մաքսային դեպարտամենտի սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության վարչության աշխատակիցների կողմից բուսասանիտարական գործընթացների իրականացման ժամանակ պարզվել է, որ անասնաբուժական վկայագրում մտցված տվյալների անհամապատասխանության պատճառով, սառեցված խոզի միսը չի բավարարում Վրաստանի ներմուծման ապրանքային պահանջները և վտանգ է ներկայացնում հանրային առողջությանը:
Վրաստանի կառավարության N463 որոշմամբ, ապրանքը ոչնչացվեց»,- նշված է եկամուտների ծառայության տեղեկության մեջ: