Բրազիլիայի նախկին նախագահին զրկել են անձնագրից
Բրազիլիայի նախկին նախագահին զրկել են անձնագրից

Բրազիլիայի դատարանը վճիռ է կայացրել պետության նախկին ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դե Սիլվայից անձնագրի առգրավման մասին, որպեսզի նա չկարողանա լքել երկրի սահմանները։

Բրազիլացի քաղաքական գործիչը կրկին մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ 2017 թվականի հուլիսին նա դատապարտվել էր 9.5 տարվա ազատազրկման։ Այժմ դատարանը պատժաժամկետը մեծացրել է՝ հասցնելով 12 տարվա և 1 ամսվա։

Ավելի վաղ քաղաքական գործիչը նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկություն էր հայտնել, և փորձագետների կանխատեսումներով՝ հանդիսանում է ընտություններում ֆավորիտներից մեկը։ Սակայն նա այժմ հաստատ չի մասնակցի, նրան արգելված է 19 տարի պետական պաշտոններ զբաղեցնելը։