Բրազիլիայի նախկին նախագահը բանտից մեկնաբանելու է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը
Բրազիլիայի նախկին նախագահ Լուիշ Ինասյու Լուլա դա Սիլվան աշխարհի առաջնությանը խաղերը մեկնաբանելու է բանտից, որտեղ 12 տարի ժամկետով պատիժ է կրում կոռուպցիայի համար,- գրում է իսպանական Marca թերթը:
Դա Սիլվան աշխատելու է բրազիլական TVT ալիքի համար: Հեռուստաալիքի ուղիղ եթերում հաղորդավարները կարդալու են պետության նախկին ղեկավարի տպավորությունները առաջնության խաղերի մասին:
Առաջին հանդիպումը, որի շուրջ աշխատելու է նախկին նախագահը, կայանալու է հունիսի 17-ին, Բրազիլիայի և Շվեյցարիայի միջև: