Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինին չեն ձերբակալի, եթե հաջորդ տարի մասնակցի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք G20 գագաթնաժողովին
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինին չեն ձերբակալի, եթե հաջորդ տարի մասնակցի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք G20 գագաթնաժողովին

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինին չեն ձերբակալի Բրազիլիայում, եթե հաջորդ տարի մասնակցի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք G20 գագաթնաժողովին։

Լուլան ասել է, որ Պուտինը կհրավիրվի հաջորդ տարվա միջոցառմանը, նշելով, որ ինքն անձամբ ծրագրում է մասնակցել զարգացող երկրների BRICS բլոկի հանդիպմանը։

«Ես հավատում եմ, որ Պուտինը հեշտությամբ կգա Բրազիլիա։ Կարող եմ ձեզ ասել, որ եթե ես լինեմ Բրազիլիայի նախագահը, և նա գա Բրազիլիա, նրան չեն ձերբակալի»,- ասել է Լուլա դա Սիլվան։

Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, Պուտինը բազմիցս բաց է թողել միջազգային հանդիպումները և չի մասնակցել Դելիում G20-ի հանդիպմանը, ուր ուղարկել է արտգործնախարար Սերգեյ Լավրովին։

Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշում է կայացրել։