Բրազիլիայի, Մեքսիկայի և Իսպանիայի կառավարությունները համաձայնել են մարդասիրական օգնություն ուղարկել Կուբա
Բրազիլիայի, Մեքսիկայի և Իսպանիայի կառավարությունները համաձայնել են մարդասիրական օգնություն ուղարկել Կուբա

Բրազիլիան, Մեքսիկան և Իսպանիան մարդասիրական օգնություն կուղարկեն Կուբա։

Ռոյթերսի տվյալներով՝ տվյալ երկրների կառավարությունները համաձայնել են համակարգված օգնություն ցուցաբերել՝ Կարիբյան կղզում ԱՄՆ-ի կողմից իրականացվող շրջափակման հետևանքները մեղմելու համար։

Համատեղ հայտարարության մեջ երեք երկրները կոչ են արել անկեղծ երկխոսության և նշել, որ կուբացի ժողովուրդը պետք է կարողանա ինքնուրույն որոշել իր ապագան։

Ռոյթերսի տվյալներով՝ համատեղ հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Բարսելոնայում կայացած միջազգային գագաթնաժողովում հյուրընկալել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային և Մեքսիկայի ղեկավար Կլաուդիա Շեյնբաումին։

Վենեսուելան Կուբայի հիմնական նավթ մատակարարն էր։ Վենեսուելական նավթի մատակարարումը երկիր դադարեցվել է ԱՄՆ-ի կողմից վենեսուելական տանկերների շրջափակումից հետո։ Բացի այդ, երկիրը էլեկտրաէներգիայի և սննդի սուր պակաս է զգացել։