Բրազիլիայի հյուսիսային Ամազոն նահանգում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 14 մարդ է զոհվել
Բրազիլիայի հյուսիսում գտնվող Ամազոն նահանգում փոքր ինքնաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել։ Այս մասին գրում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հիմնվելով նահանգի նահանգապետի վրա։
Զոհվածների թվում կա 12 ուղևոր և անձնակազմի երկու անդամ։ Մահացածները բրազիլացի զբոսաշրջիկներ են:
Ավիավթարը տեղի է ունեցել Բարսելո նահանգում՝ նահանգի մայրաքաղաք Մանաուսից 400 կիլոմետր հեռավորության վրա։ Նահանգապետի խոսքով՝ տարածաշրջանում հորդառատ անձրեւ է, եւ ավիավթարի հավանական պատճառը կարող է լինել վայրէջքի ժամանակ թույլ տված սխալը։