Բրազիլիայի հարավում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, 60-ը համարվում է անհետ կորած
Բրազիլիայի հարավում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, 60-ը համարվում է անհետ կորած

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ։

Մի քանի օր տեղացած հորդառատ անձրևի հետևանքով փլուզվել է հիդրոէլեկտրակայանի ամբարտակը։ Պատնեշի փլուզումը սրեց իրավիճակը առանց այն էլ հեղեղված տարածքում։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում բնական աղետի հետևանքով անհետ կորած է համարվում 60 մարդ։

15 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ Ավելի քան կես միլիոն քաղաքացի մնացել է առանց էլեկտրականության և խմելու ջրի։

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան այցելել է տարերային աղետից տուժած շրջան և տեղացիներին խոստացել է օգնություն կենտրոնական կառավարությունից։