Բրազիլիայի արտգործնախարարն ասել է, որ Բրազիլիայի կառավարությունը ուրախ կլիներ, եթե Վլադիմիր Պուտինը մասնակցեր «Մեծ դասակի» գագաթնաժողովին
Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրան ասում է, որ Բրազիլիայի կառավարությունը ուրախ կլինի, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցի 2024 թվականի նոյեմբերին Բրազիլիայում կայանալիք «Մեծ դասակի» գագաթնաժողովին։ Այդ մասին նա ասել է «BBC» Բրազիլիայի բյուրոյին։
«Եթե Պուտինը ցանկանա գալ, մենք ուրախ կլինենք նրան հանդիպել»,- ասել է Վիեյրան։
Լրագրողի այն հարցին, թե Պուտինին Բրազիլիա գալու դեպքում կա՞ ձերբակալելու հավանականություն, Վիեյրան պատասխանում է. «Չեմ կարծում, որ դա հնարավոր է։ Մենք չենք լինի դրա նախաձեռնողը»,- ասել է Բրազիլիայի արտգործնախարարը։
Հաագայի միջազգային քրեական դատարանը մարտի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու որոշում է կայացրել, ինչը նշանակում է, որ եթե նա մտնի միջազգային դատարանի անդամ որևէ երկրի տարածք, ապա պարտավոր են նրան ձերբակալել և հանձնել դատարանին։ Բրազիլիան այս դատարանի անդամ երկրներից է։