Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը գերատեսչություն է կանչել Իսրայելի դեսպանին
Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը բանակցությունների է կանչել Իսրայելի դեսպանին՝ միաժամանակ Իսրայելից հետ կանչելով իր դեսպանին։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դրա պատճառը եղել է երկու երկրների տարաձայնությունը, որին հաջորդել են Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի մեկնաբանությունները։ Խոսքը Բրազիլիայի նախագահի հայտարարության մասին է, որում նա Գազայում շարունակվող պատերազմը համեմատել է Հիտլերի՝ հրեաների նկատմամբ վերաբերմունքի հետ։
Այս հայտարարությունից հետո Իսրայելը Բրազիլիայի նախագահին պերսոնա նոն գրատա հայտարարեց։ Իսրայելի արտգործնախարարն ասել է, որ Բրազիլիայի նախագահին չեն դիմավորի Մերձավոր Արևելքում, քանի դեռ նա չի հրաժարվել իր խոսքերից, սակայն Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, ասում է, որ Լուլան դա անելու մտադրություն չունի: