Բոթսվանայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար, ՈՒնիթի Դոուն այցելել է Խուրվալեթի:
ՈՒնիթի Դոուն հանդիպել է բռնազավթված տարածքում բնակվող Դաթա Վանիշվիլիի հետ: 80 ամյա ծերունին Բոթսվանայի պատվիրակության անդամներին ծանոթացրել է այն հիմնախնդիրների հետ, որոնք ստեղծվում են բռնազավթված տարածաշրջանում տեղաշարժվելու ժամանակ:
Ինչպես նշել է ՈՒնիթի Դոուն, Բոթսվանան և Վրաստանը ունեն դիվանագիտական հարաբերություններ, երկրները ձևակերպել են քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր և այս կարգավիճակում սա նրա առաջին այցն է:
ՈՒնիթի Դոուն Վրաստան է ժամանել երեկ: Ինչպես նշում են արտաքին գործերի նախարարությունում, Բոթսվանայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի այցը իրենից ներկայացնում է բարեկամական հարաբերությունների հաստատման և երկկողմ աջակցության արտահայտում: