Բոճորիշվիլու կլինիկայում գտնվող 62-ամյա վարակակիր պացիենտը բռնազավթված տարածքից չի տեղափոխվել
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի ապարատը մեկնաբանում է, որ Բոճորիշվիլու կլինիկայում գտնվող 62-ամյա վարակակիր պացիենտը օկուպացված տարածքից չի տեղափոխվել:
Խոսքը վերաբերում է Բոճորիշվիլու կլինիկա տեղափոխված 62-ամյա անձին, ում տարածված տեղեկությամբ, տեղափոխել էին Ցխինվալիից:
«Խոսքը վերաբերում է Թբիլիսիում ապրող Վրաստանի քաղաքացուն, ով կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածք էր տեղափոխվել մայիսի 12-ին, Լարսի սահմանային անցակետից: Նա տեղափոխվել էր Մցխեթայի տենդի կենտրոն: Թեստավորման արդյունքում ախտորոշվել էր կորոնավիրուս: Նշված անձը բռնազավթված տարածքից չի անցել մեզ մոտ»,- ասվում է Քեթևան Ցիխելաշվիլու գերատեսչության հայտարարության մեջ: