Բոսնիա-Հերցեգովինայում տարերային աղետի հետևանքով 16 մարդ է զոհվել. Այս մասին հայտնում է Դոյչե Վել»-ն։
ԶԼՄ-ների տվյալներով՝ զոհվածների մեծ մասը գտնվում է Յաբլանիցա լեռնային շրջանում։
Հանրապետությունում տեղի ունեցած հեղեղումները և սողանքները վերջին 24 ժամվա ընթացքում տեղացած առատ տեղումների հետևանք են։ Իշխանությունները նշում են, որ զոհերի թիվը կարող է աճել։