Բոսնիա և Հերցեգովինայի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել
Բոսնիա և Հերցեգովինայի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել։ Միջադեպը տեղի է ունեցել Սանսկի Մոստ քաղաքում։
Իրավապահները դեպքի վայրում են ։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կրակոցները տեղի են ունեցել հարձակվողի և դպրոցի ղեկավարության միջև վեճի հետևանքով:
Տղամարդը կրակ է բացել դպրոցի անձնակազմի վրա, որից հետո փորձել է ինքնասպան լինել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Հետաքննություն է սկսվել։
Մահացածներն են դպրոցի դեկանը, քարտուղարը և ուսուցիչը։
Այս պահին Բոսնիա և Հերցեգովինայում դպրոցները փակ են ամառային արձակուրդներով պայմանավորված։