Բորժոմիում կառուցվում է ժամանակակից բնակելի շենք 150 տեղահանված ընտանիքների համար

14:54, 20.12.2025

Բորժոմիում կառուցվում է ժամանակակից ստանդարտներին համապատասխան բազմաբնակարանային շենք՝ 150 տեղահանված ընտանիքի բնակեցման նպատակով։

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ նորակառույց շենքում ամբողջությամբ վերանորոգված բնակարաններ կհանձնվեն այն տեղահանված ընտանիքներին, որոնք ներկայումս ապրում են Բորժոմիի մունիցիպալիտետում՝ այսպես կոչված կոմպակտ տեղակայման շենքերում՝ ոչ համապատասխանից պայմաններում։

Շինարարության բյուջեն կազմում է 15,374,192 լարի։ Ամբողջական բնակելի միջավայրի ստեղծման նպատակով ծրագիրը ներառում է նաև արտաքին ենթակառուցվածքների բարեկարգում։

Շինարարական աշխատանքներին տեղում ծանոթացել են օկուպացված տարածքներից տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Գիորգի Ցագարեյշվիլին և տեղահանվածների գործակալության տնօրեն Դավիթ Կայկացիշվիլին։

Բորժոմիի հետ միաժամանակ, հարկադիր տեղահանված ընտանիքների համար բնակելի համալիրներ կառուցվում են նաև երեք այլ քաղաքում՝ Թբիլիսիում, Զուգդիդիում և Ռուսթավիում։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տեղահանվածների, Աշխատանքի, Առողջապահության և Սոցիալական պաշտպանության նախարարությունը։

Նմանատիպ