Բորժոմիի մունիցիպալիտետում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները
Բորժոմիի մունիցիպալիտետում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

Բորժոմիի մունիցիպալիտետում հրդեհաշիջման աշխատանքները, չնայած բարդ տեղանքին, շարունակվում են:

Ըստ ՆԳ նախարարության, տարբեր բարդության օջախներ դեռևս գրանցվում են։

Գերատեսչության հաղորդմամբ, հրդեհաշիջման գործողության տարածքը բաժանված է երեք հատվածի և երեք հատվածներում էլ ակտիվ տեղայնացման և լուծարման աշխատանքներ են իրականացվում։

«Օջախներ մուտք գործելու համար ինտենսիվորեն օգտագործվում են ծանր տեխնիկա, տրակտորներ։ Փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնում են ինչպես անհատական ​​տեխնիկայով, այնպես էլ հրշեջ մեքենաների օգնությամբ։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարությամբ Բորժոմիի մունիցիպալիտետում բռնկված հրդեհը մարելու նպատակով Ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության համապատասխան ծառայությունների աշխատակիցները համակարգված կերպով իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս պահին շուրջ 1200 մարդ ներգրավված է տարբեր աշխատանքներում։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 300 հրշեջներ և Հատուկ առաջադրանքների վարչության 300 աշխատակից։ Հրդեհի մարման աշխատանքներին շարունակում են ներգրավվել սահմանապահ ոստիկանության ուղղաթիռները, մոբիլիզացված են համապատասխան հրշեջ-փրկարարական մեքենաներ։ Հրդեհները վերահսկվում են դրոններով։

«Տեղում գործում է օպերատիվ կառավարման շտաբ՝ ներքին գործերի փոխնախարար Իոսեբ Ճելիձեի և Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլիի գլխավորությամբ»,- ասվում է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։