Բորժոմիի մունիցիպալիտետում հրդեհի կասեցման աշխատանքներին  ներգրավել  են նաև թուրքական մասնագիտացված հրշեջ ինքնաթիռներ
Բորժոմիի մունիցիպալիտետում հրդեհի կասեցման աշխատանքներին ներգրավել են նաև թուրքական մասնագիտացված հրշեջ ինքնաթիռներ

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Բորժոմիի մունիցիպալիտետում հրդեհի կասեցման աշխատանքներին ներգրավել են նաև թուրքական մասնագիտացված հրշեջ ինքնաթիռներ։

«Բորժոմիի մունիցիպալիտետում հրդեհի տեղայնացման և լուծարման աշխատանքները անդադար իրականցվել են ողջ գիշերվա ընթացքում։

Հրդեհի լուծարման աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են ՆԳՆ, ՊՆ, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ, ինչպես նաև բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայությունների աշխատակիցներ։

Սահմանային ոստիկանության ուղղաթիռները աշխատանքը վերսկսել են առավոտյան։

Միջազգային աջակցության շրջանակում Բորժոմիի քաղաքապետարանում հրդեհի կասեցման գործընթացում ներգրավվել է Թուրքիայի Հանրապետության ութ տոննանոց ցիստեռնով հրշեջ ինքնաթիռ : Հրդեհի կասեցման աշխատանքներին այսօր կներգրավվեն ևս երկու մասնագիտացված ինքնաթիռ »,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։

Նրանց տվյալներով՝ առավոտից հրդեհի կասեցման գործընթացին ներգրավվելու է նաև երկաթուղու վարչության հրշեջ մեքենան։

«Բարձր ջերմաստիճանի և քամու պատճառով ակտիվ են մնում տարբեր բարդության օջախներ։ Ծանր տեխնիկայով և տրակտորներով գրեթե բոլոր ակտիվ հանգույցներ մուտքի ճանապարհներն արդեն բացվել են: Մոբիլիզացվել են համապատասխան հրշեջ-փրկարարական մեքենաներ։ Անօդաչու սարքերը շարունակում են վերահսկել հրդեհը։

Օպերատիվ կառավարման շտաբը, որը ղեկավարում են ՆԳ փոխնախարար Իոսեբ Չելիձեն և Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին, շարունակում են աշխատանքները տեղում»,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։