Բորժոմիի մունիցիպալիտետում հրդեհների կանխարգելման աշխատանքներ են ընթանում։ Տարբեր բարդության հրդեհային օջախներ դեռևս գրանցվում են։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հրդեհաշիջման աշխատանքների տարածքը բաժանված է երեք հատվածի. Երեք հատվածներում էլ ակտիվ տեղայնացման և լուծարման աշխատանքներ են իրականացվում։ Օջախներին ինտենսիվ մոտեցումներն իրականացվում են ծանր տեխնիկայի և տրակտորների միջոցով։ Փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնում են ինչպես անհատական տեխնիկայով, այնպես էլ հրշեջ մեքենաների օգնությամբ։
«Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարությամբ Բորժոմիի մունիցիպալիտետում բռնկված հրդեհը վերացնելու նպատակով ՆԳՆ, ՊՆ, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ծառայությունների աշխատակիցները համակարգված կերպով իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս պահին շուրջ 1200 մարդ ներգրավված է տարբեր աշխատանքներում։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 300 հրշեջներ և Հատուկ առաջադրանքների վարչության 300 աշխատակից։ Հրդեհի մարման աշխատանքներին շարունակում են ներգրավվել սահմանապահ ոստիկանության ուղղաթիռները, մոբիլիզացված են համապատասխան հրշեջ-փրկարարական մեքենաներ։ Հրդեհը վերահսկվում է անօդաչու թռչող սարքերով»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Տեղում գործում է օպերատիվ կառավարման շտաբ՝ ներքին գործերի փոխնախարար Իոսեբ Ճելիձեի և Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլիի գլխավորությամբ։