Բորժոմի-Բակուրիանի-Ախալքալաք ավտոճանապարհի մի հատվածում երթևեկությունն արգելված է
Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Բորժոմի-Բակուրիանի-Ախալքալաք ավտոճանապարհի մի հատվածում երթևեկությունն արգելված է։
Նրանց հաղորդագրության համաձայն՝ ծանր օդերևութաբանական պայմանների պատճառով Անդեզիտ-Ղադոլար հատվածում երթևեկությունն արգելված է։
«Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով Բորժոմի-Բակուրիանի-Ախալքալաք ներքին նշանակության ավտոճանապարհի կմ 31 հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը»,- նշված է ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ։