Բորժոմի անտառում հրդեհաի կասեցման աշխատանքներին մասնակցել են սահմանապահ ոստիկանության չորս ուղղաթիռ
Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել Բորժոմիի անտառում բռնկված հրդեհի վերաբերյալ։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Ախալդաբա քաղաքի մերձակայքում գտնվող Բորժոմիի հովտի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջները շարունակում են հրդեհի տեղայնացման ինտենսիվ աշխատանքները։
Գործակալության տվյալներով՝ այսօր առավոտից հրդեհի կասեցման գործընթացին ներգրավվել է սահմանային ոստիկանության չորս ուղղաթիռ։
«Հրշեջներն ու փրկարարները ողջ գիշեր իրականացրել են տեղայնացման աշխատանքներ։ Բարդ տեղանքի պատճառով հնարավոր չէ հրշեջ-փրկարարական տեխնիկան հրդեհի օջախ հասցնել։
Հրդեհի կասեցման աշխատանքներին ներգրավված են Թբիլիսիի, Սամցխե-Ջավախքի և Շիդա Քարթլիի հրշեջ-փրկարարական վարչությունների 150 հրշեջ և Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության պահպանվող տարածքների գործակալության Բորջոմ-Խարագաուլի ազգային պարկի ռենջերներ ։ Անհրաժեշտության դեպքում գործընթացին կներգրավվեն նաև այլ տարածքային կառավարման մարմիններից՝ համապատասխան հակահրդեհային տեխնիկայով։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության կողմից կազմակերպվել է հատուկ դաշտային շտաբ, որտեղից համակարգվում են անտառային հրդեհների տեղայնացման աշխատանքները։ Հրդեհի մշտադիտարկումն իրականացվում է անօդաչու թռչող սարքերի միջոցով»,- նշվում է հաղորդագրության մեջ։