Բորջոմիում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է տարածքային պահուստային հարյուրյակը
Աղետի գոտում բռնկված հրդեհի մարմանը ներգրավվել է Վրաստանի Ազգային գվարդիայի 10-րդ կադրային բրիգադի տարածքային ռեզերվի 102-րդ գումարտակի վաշտը։ Այս մասին տեղեկություն է տարածում ՊՆ-ն։
ՊՆ տեղեկատվության համաձայն՝ Բորջոմիի մունիցիպալիտետում հրդեհաշիջման աշխատանքներում պահեստազորայինները կկատարեն օժանդակ գործառույթ։
Գերատեսչության տվյալներով՝ պահեստազորայինները տեղակայվել են Ածղուրի գյուղի ուղղությամբ և, համաձայնեցնելով արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջների ու փրկարարների հետ, կատարում են տարբեր օժանդակ խնդիրներ, այդ թվում՝ հրդեհի օջախների զսպում, ինչպես նաև վերահսկում և պարեկում։
«102-րդ գումարտակի պահեստազորայինները ՆԱՏՕ-Վրաստան Էական փաթեթի (SNGP) շրջանակներում արտակարգ իրավիճակների արձագանքման հատուկ պատրաստություն են անցել դանիացի զինվորականների, Ազգային գվարդիայի հրահանգիչների և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության օգնությամբ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։