Բորջոմիում ավտովթարի հետևանքով մեկ երիտասարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են։ Մեքենան ընկել է գետը:
Դեպքը տեղի է ունեցել Կանաչ վանքի շրջակայքում։
Ականատեսների վկայությամբ, մեծ արագությամբ շարժվող երկու ավտոմեքենա բախվել են միմյանց, որոնցից մեկն ընկել է Քուռ գետը։
Շտապօգնության ծառայությունից հայտնում են, որ 17-ամյա տղան տեղում մահացել է։
Ըստ առկա տեղեկությունների՝ մեքենայում նստած են եղել Բորջոմիի հանրակրթական դպրոցներից մեկի աշակերտները, ովքեր այսօր նշում էին վերջին զանգը։