Բորջոմիում, Մեսխեթի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթին, իսկ այնուհետև բետոնե պատին, որի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է:
Ավտոմեքենայի վարորդը, 27-ամյա տղամարդը տեղում մահացել է:
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ-ի 275-րդ հոդվածի 5-րդ մասով, որը նկատի ունի տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կանոնի խախտում, որի հետևանքով եղել է զոհ: