Բորջոմիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստը նշանակվել է մարտի 16-ին:
Ինչպես Առաջին ալիքին հայտնել է սակրեբուլոյի նախագահ Զազա Չաչանիձեն, նիստը կանցկացվի 12:00-ին:
Պատգամավորները պետք է քննարկեն քաղաքապետարանի կողմից տրամադրված փաստաթուղթը, որպեսզի հաստատեն քաղաքապետարանի աշխատակիցների հաստիքային ցուցակը և աշխատավարձերը:
Հիշեցնենք, որ մարտի 9-ին նշանակված Բորժոմիի սակրեբուլոյի նիստը չէր կայացել: