Բորջոմիում, Սակիրե գյուղում հրդեհը մեկուսացված է,- այս մասին տեղեկություն է տարածել արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:
Սակիրե գյուղում, անտառում հրդեհ էր բռնկվել ապրիլի 30-ի երեկոյան: Հրդեհի օջախը բարդ ռելիեֆի վրա էր և դրա մեկուսացման նպատակով տեղում աշխատում էր կենդանի ուժ: Կրակը բռնկվել է ծառի չոր ճյուղերից և խոտից: Սակիրե գյուղում հրդեհհի մեկուսացման աշխատանքներին էին ներգրավվել նաև Թբիլիսիից ժամանած հրշեջ-փրկարարներ:
Փաստի առնչությամբ ներքին գործերի նախարարությունն սկսել է հետաքննություն՝ ՔՕ-ի 187-րդ հոդվածի երկրորդ մասով: