«Բորջոմի» գործարանի գործադուլավոր աշխատակիցները երթ են կազմակերպել
«Բորջոմի» գործարանի գործադուլավոր աշխատակիցները երթ են կազմակերպել

«Բորժոմի» գործարանի գործադուլավոր աշխատակիցները երթ են իրականացնում:

Աշխատակիցները գնում են երկրորդ գործարանի տարածք, որը գտնվում է մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա: Այս փուլում տեղում կառուցվում է երկրորդ գործարանը:

Գործարանի գործադուլավոր աշխատակիցներն ասում են, որ այն պայմաններում, երբ ընկերության ու աշխատակիցների միջև համաձայնություն ձեռք չի բերվել, նրանք երկրորդ գործարանի շինարարությունը շարունակելու իմաստ չեն տեսնում:

Հիշեցնենք, որ «Բորջոմի» գործարանի աշխատակիցները արդեն երրորդ օրն է, ինչ անց են կացնում բողոքի ցույց: Ընկերության գործադուլավոր աշխատակիցները պահանջում են աշխատավարձերի բարձրացում, հանգստյան օրերի և արտաժամյա աշխատանքի փոխհատուցում: