Բորիս Պիստորիուս. Ռուսաստանը կանգ չի առնելու Ուկրաինայի սահմաններում, այն նաև սպառնալիք է Վրաստանի, Մոլդովայի և, վերջապես, ՆԱՏՕ-ի համար, ուստի մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային
Ռուսաստանը կանգ չի առնելու Ուկրաինայի սահմաններում, Ռուսաստանը սպառնալիք է նաև Վրաստանի, Մոլդովայի և վերջապես ՆԱՏՕ-ի համար, ինչպես Բունդեսթագում իր ելույթի ժամանակ ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը անցել է պատերազմական տնտեսության եւ շարունակում է զինվել։
«Պետք չէ հավատալ, որ Պուտինը կանգ կառնի Ուկրաինայի սահմանների մոտ։ Ռուսաստանը սպառնալիք է Վրաստանի, Մոլդովայի և, ի վերջո, ՆԱՏՕ-ի համար։ Այդ իսկ պատճառով մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային։ Մեր օգնության դադարեցումը աղետալի հետևանքներ կունենա ոչ միայն Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար։ Ռուսաստանի հաղթանակը մեզ՝ բոլորիս, ավելի շատ կարժենա, քան այսօր Ուկրաինային աջակցելը»,- ասել է Բորիս Պիստորիուսը։