Բորիս Պիստորիուս. Պուտինը չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում
ԱՄՆ-ում այցով գտնվող Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի խոսքով՝ Ուկրաինայի պատերազմում լուծվում է այն հարցը, թե արդյոք ժողովրդավարական երկրները կարող են պաշտպանվել։
Պիստորիուսը նշում է, որ Ուկրաինային հետագա միասնական աջակցությունը կարևոր է։
«Պուտինը չպետք է հաջողի իր ագրեսիվ պատերազմում։ Հարցն այն է, թե արդյոք ժողովրդավարական երկրները կարող են պաշտպանվել: Սա կարեւոր ռազմավարական խնդիր է Եվրոպայի համար, Պուտինի պատերազմը մեծ սպառնալիք է աշխարհակարգի համար»,- ասել է Պիստորիուսը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ամերիկա-հրեական կոմիտեի ներկայացուցիչների հետ։
Բորիս Պիստորիուսը մայիսի 9-ին կհանդիպի ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի հետ։ Մայիսի 10-ին նա կմեկնի Կանադա, որտեղ հանդիպում կունենա կանադացի գործընկեր Բիլ Բլերի հետ։