Բորիս Պիստորիուս. Գերմանիան չի պլանավորում Ուկրաինային փոխանցել Taurus թևավոր հրթիռներ և Patriot զենիթահրթիռային համակարգեր

10:46, 14.07.2025

Գերմանիան չի պլանավորում Ուկրաինային փոխանցել իր բանակում գտնվող Taurus թևավոր հրթիռները և ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերը, Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Պիստորիուսը նշել է, որ չնայած Ռուսաստանի վերջին օդային հարվածների ալիքին և Կիևի ևս մեկ խնդրանքին, Բեռլինը չի փոխանցի հեռահար հրթիռները ուկրաինական բանակին։

Գերմանացի նախարարը նշել է, որ իր երկիրը չի կարող ավելի շատ Patriot համակարգեր փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին, քանի որ ունի տասներկու նման համակարգերից միայն վեցը՝ երեքն արդեն մատակարարվել են Ուկրաինային, երկուսը՝ փոխառվել Լեհաստանից, իսկ մեկը կամ գտնվում է սպասարկման փուլում, կամ օգտագործվում է մարզումների համար։

«Սա իսկապես շատ քիչ է, հատկապես հաշվի առնելով, թե ինչի ենք մենք ուզում հասնել ՆԱՏՕ-ի հետ։ Մենք իսկապես ավելին չենք կարող տալ», – նշել է Բորիս Պիստորիուսը։

Նմանատիպ