Բորիս Ջոնսոնն անակնկալ այցով ժամանել է Կիև

19:54, 17.06.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անակնկալ այցով ժամանել է Կիև։ Պատերազմի սկզբից ի վեր սա նրա երկրորդ այցն է Ուկրաինա։

Բորիս Ջոնսոնն արդեն հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ։ Համապատասխան տեսանյութը Ուկրաինայի նախագահը հրապարակել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։

«Պատերազմի շատ օրեր ապացուցեցին, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային ուժեղ է և անսասան։ Ուրախ եմ կրկին տեսնել մեր երկրի մեծ բարեկամին Կիևում»,- գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նմանատիպ