Բորիս Ջոնսոնը Վրաստանի վարչապետին ուղարկել է շնորհակալական նամակ
Բորիս Ջոնսոնը Վրաստանի վարչապետին ուղարկել է շնորհակալական նամակ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային ուղարկել է շնորհակալական նամակ:

Բորիս Ջոնսոնը Գիորգի Գախարիային շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարի և հունիսի-ին գլոբալ պատվաստանյութի գագաթնաժողովին մասնակցելու համար և նշել, որ գագաթնաժողովը միջազգային համագործակցության ակնհայտ օրինակ էր, որի շրջանակներում հասարակությունը վիրտուալ միավորվեց:

«Թանկագին վարչապետ, ցանկանում եմ, անկեղծորեն երախտագիտություն հայտնել գլոբալ պատվաստանյութի գագաթնաժողովին Ձեր մասնակցության համար:

Գագաթնաժողովը միջազգային համագործակցության ակնհայտ օրինակ էր, որի շրջանակներում հասարակությունը վիրտուալ միավորվեց «Gavi» պատվաստանյութի դաշինքին աջակցելու համար: Մասնակցել է ավելի քան 60 երկիր

Այս ժամանակաշրջանը որոշիչ է գլոբալ առողջապահության համար: Մենք բոլորս ականտես եղանք միջազգային համերաշխության նշանակությանը կորոնավիրուսի դեմ պայքարում և թե որքան անպաշտպան ենք միայնակ գործելիս:

Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում առաջնորդելու և Ձեր ունեցած ներդրման համար»,- նշված է Մեծ Բրիտանիայի վարչապետի ուղերձում: