Բորիս Ջոնսոնը մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է քիմիական զենք կիրառել Ուկրաինայում
Բորիս Ջոնսոնը մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է քիմիական զենք կիրառել Ուկրաինայում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը Sky News-ին տված հարցազրույցում։
Ջոնսոնն ասել է, որ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու միակ միջոցը Պուտինի գիտակցումն է, որ ինքը «աղետալի սխալ» է թույլ տվել։
«Այն, ինչ մենք լսում ենք քիմիական զենքի մասին, Ռուսաստանի խաղի կանոնների մի մասն է։ «Նրանք սկսում են խոսել քիմիական զենքի մասին, որը պահեստավորվում է իրենց հակառակորդների կամ Միացյալ Նահանգների կողմից», – ասել է Ջոնսոնը։