Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ

20:47, 28.05.2022

Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Տեղեկությունը տարածում է Միացյալ Թագավորության վարչապետի վարչակազմը։

Վարչակազմի տվյալներով, առաջնորդները քննարկել են վերջին զարգացումները Դոնբասի շրջանում և Ուկրաինայի արևելքում։

Բորիս Ջոնսոնն իր ուկրաինացի գործընկերոջն ասել է, որ Միացյալ Թագավորությունը կշարունակի աջակցել Ուկրաինայի հերոսական զինված ուժերին իրենց հայրենիքը այս բարբարոսական հարձակումից պաշտպանելու ջանքերում, այդ թվում՝ տրամադրելով անհրաժեշտ տեխնիկա։

«Առաջնորդները խոսեցին Պուտինի կողմից Ուկրաինայի ամենամեծ ծովային նավահանգստի՝ Օդեսայի սարսափելի շրջափակման մասին։ Վարչապետը նախագահ Զելենսկիին տեղեկացրել է միջազգային գործընկերների հետ շարունակվող ինտենսիվ աշխատանքի մասին՝ ուղիներ գտնելու Ուկրաինայից հացահատիկի արտահանումը վերականգնելու համար՝ կանխելու համաշխարհային պարենային ճգնաժամը: Նա ասաց, որ հրատապ առաջընթացի համար Միացյալ Թագավորությունը կշարունակի աշխատել G7-ի գործընկերների հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ