Բորիս Ջոնսոնը հայտարարել է իր հրաժարականի մասին

15:55, 07.07.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Այս մասին հայտնի է դարձել Ջոնսոնի ուղերձից։ Բացի այդ, Բորիս Ջոնսոնը հեռանում է իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնից։

«Պարզ է, որ խորհրդարանի «պահպանողական կուսակցությունը» ցանկանում է, որ այս կուսակցությունը ունենա նոր ղեկավար և, համապատասխանաբար, նոր վարչապետ։ Համաձայն եմ, որ այս նոր ղեկավարի ընտրության գործընթացը պետք է սկսվի հիմա, ժամանակացույցը կհայտարարվի հաջորդ շաբաթ»,- ասել է Բորիս Ջոնսոնը։

Ջոնսոնի խոսքով՝ ինքը վարչապետի պաշտոնը կկատարի այնքան ժամանակ, քանի դեռ նոր առաջնորդ չի ընտրվել։

Բորիս Ջոնսոնի պաշտոնը լքելու մասին հայտարարությանը նախորդել է նախարարների և մի քանի պաշտոնյաների հրաժարականը, ովքեր ի նշան բողոքի հրաժարվել են աշխատել Ջոնսոնի կառավարությունում։ Բողոքի ակցիան կապված է սեռական սկանդալի հետ, որի համար Բորիս Ջոնսոնը ներողություն է խնդրել։

Գործը վերաբերում է «Պահպանողականներ» կուսակցության խորհրդարանական քարտուղարի տեղակալ Քրիս Փինչերին, ով մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ։ Պինչերը ներողություն է խնդրել և հրաժարական է տվել հունիսի 30-ին, սակայն, ինչպես գրում են լրատվամիջոցները, պարզվել է, որ 3 տարի առաջ Պինչերի դեմ բողոք է եղել, որին Բորիս Ջինսոնը տեղյակ է եղել և չնայած դրան՝ նրան բարձր պաշտոնի է նշանակել։ Բորիս Ջոնսոնն ասում է, որ ցավում է, որ Քրիս Պինչերն աշխատել է կառավարության համար։

Նմանատիպ