Բորիս Ջոնսոնը հանդես է եկել նոր դաշինք ստեղծելու նախաձեռնությամբ, որում Ուկրաինային ևս առաջարկում է միանալ
Բորիս Ջոնսոնը հանդես է եկել նոր դաշինք ստեղծելու նախաձեռնությամբ, որում Ուկրաինային ևս առաջարկում է միանալ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդես է եկել նոր ռազմաքաղաքական դաշինք ստեղծելու նախաձեռնությամբ։ Ըստ ԶԼՄ-ների՝ Բորիս Ջոնսոնը ցանկանում է միավորել այն երկրներին, որոնց դուր չի գալիս Բրյուսելի ու Բեռլինի պատասխանը ռուսական ագրեսիային։ Միացյալ Թագավորության վարչապետը երկար ժամանակ աշխատել է այս պլանի վրա։

«Ջոնսոնն առաջին անգամ այդ մասին նախագահ Զելենսկիին ասել է Կիևում ապրիլի 9-ին։ Միացյալ Թագավորության վարչապետի առաջարկած մոդելը հետևյալն է՝ Լոնդոնը կլինի առաջատարը, իսկ միությունը կներառի Ուկրաինան, Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան և հնարավոր է՝ Թուրքիան»,- գրում է իտալական հրատարակությունը։

Ըստ հրապարակման՝ Ջոնսոնը կփորձի միավորել այն պետություններին, որոնք «հատուկ ուշադրություն են դարձնում ազգային ինքնիշխանությանը, ունեն լիբերալ տնտեսություն և պատրաստ են հնարավորինս դիմակայել ռուսական ռազմական սպառնալիքին»։

Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ուկրաինան դեռ հստակ դիրքորոշում չի հայտնել Ջոնսոնի նախաձեռնության վերաբերյալ, թեեւ Կիեւը չի ընդդիմանացել Լոնդոնին։ Ինչպես գրում է «Corriere de la Serra»-ն, Վլադիմիր Զելենսկին սպասում է հունիսի 23-ին, երբ ԵՄ-ն պետք է քննարկի Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցը:

Թողնել մեկնաբանություն