Բորիս Ջոնսոնը Համայնքների պալատի անդամներին հաստատել է, որ հանդիպել է «Կա-գե-բե»-ի նախկին գործակալ Ալեքսանդր Լեբեդևի հետ առանց պաշտոնյաների ներկայության
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Համայնքների պալատի անդամներին հաստատել է, որ առանց օգնականների մի քանի անգամ հանդիպել է ռուս օլիգարխ և ԿԳԲ-ի նախկին գործակալ Ալեքսանդր Լեբեդևի հետ։ Այս մասին հայտնում է «BBC»-ն։
Ինչպես հայտնում է գործակալությունը, վարչապետին այս հարցը տվել են խորհրդարանում, որտեղ նա երեկ պատասխանել է օրենսդիրների հարցերին։
«Ես նրան միայն մի քանի անգամ եմ հանդիպել»,- ասել է Ջոնսոնը։ Օրենսդիրների այն հարցին, թե արդյոք նա հանդիպել է Իտալիայում, երբ զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը 2018 թվականին, Ջոնսոնը հաստատել է հանդիպման փաստը և նաև նշել, որ Լեբեդևի հետ հանդիպել է Լոնդոնի քաղաքապետության ժամանակ։
Նաև, ինչպես գրում է «BBC»-ն, հենց Բորիս Ջոնսոնի լոբբինգով է Ալեքսանդր Լեբեդևի որդուն՝ Եվգենիին, շնորհվել է պերի կոչում և դարձել Համայնքների պալատի անդամ։ Չնայած անվտանգության ծառայությունը զգուշացրել է, որ Յուջինը կարող է սպառնալիք լինել ազգային անվտանգության համար։ Սակայն այս նախազգուշացումը հետագայում հետ է կանչվել Ջոնսոնի խնդրանքով։