Բորիս Ջոնսոնը Գիորգի Գախարիային շնորհավորել է Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը Գիորգի Գախարիային շնորհավորել է Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:
Շնորհավորական ուղերձում նշված է երկու երկրների միջև առկա կայուն երկկողմ հարաբերությունները, առանձնապես՝ անվտանգության ոլորտում:
«Հաստատում ենք Միացյալ թագավորության կառավարության կողմից Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ աջակցությունը, ինչպես նաև ռազմավարական գործընկերության կայուն աջակցությունը, որը ներառում է մեր կողմից, ինչպես այսօր, այնպես էլ՝ Եվրամիությունից մեր դուրս գալուց հետո ձեր ներքին բարեփոխումների հետագա առաջընթացի աջակցությունը: Մաղթում ենք հաջողություններ»,- ասվում է ուղերձում: