Բորիս Ջոնսոն. Եթե Պուտինին Ուկրաինայում չկանգնեցնենք , նա կփնտրի նոր թիրախներ
Եթե Պուտինին չկանգնեցնենք Ուկրաինայում, նա կփնտրի նոր թիրախներ ,- այս մասին խորհրդարանականների առջև իր ելույթում հայտարարեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Ջոնսոնը պատգամավորներին տեղեկացրել է Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքների մասին։
«Մեր առաջնահերթությունն է միավորվել մեր դաշնակիցների հետ, որպեսզի ապահովի Ուկրաինայի հաղթանակը Պուտինի ագրեսիայի դեմ նրա խիզախ պայքարում ։ Մենք՝ բոլորս գիտակցում ենք, որ եթե Պուտինին չկանգնեցնենք Ուկրաինայում, նա վրեժխնդիր հարձակումների համար կգտնի նոր թիրախներ։ Մենք պաշտպանում ենք ոչ թե վերացական իդեալներ, այլ խաղաղ աշխարհի առաջին սկզբունքը, որ մեծ և հզոր երկրներին չպետք է թույլ տրվի բաժանել իրենց հարևաններին և եթե դա երբևէ թույլ տրվի, ապա աշխարհի ոչ մի երկիր իրեն ապահով չի զգա»–ասել է Ջոնսոնը։
Բորիս Ջոնսոնը խոսել է նաև Ուկրաինայում ցորենի շրջափակման հետևանքով ստեղծված պարենային ճգնաժամի մասին։
Ջոնսոնը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է դիտարկի Դանուբ գետի ճանապարհով ցորենի արտահանման հնարավորությունը, եթե դա հնարավոր չէ Բոսֆորի նեղուցով։
«Մենք պետք է այլընտրանքային տարբերակներ դիտարկենք, եթե չկարողանանք Ուկրաինայից ցորեն արտահանել Բոսֆորի միջոցով»,- ասել է Բորիս Ջոնսոնը։