Բորիս Ջոնսոն.Ես քննարկել եմ Ուկրաինայի հարցը Դոնալդ Թրամփի հետ և չեմ կասկածում, որ նա հաստատակամ կլինի այս երկրին աջակցելու և ժողովրդավարությունը պաշտպանելու հարցում
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդիպել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին Ջոնսոնը գրում է սոցցանցում։
Ինչպես նշում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը, կողմերը քննարկել են Ուկրաինայի ընթացիկ իրադարձությունները։
«Ես ուրախ եմ հանդիպել նախագահ Թրամփի հետ, ով հիանալի մարզավիճակում է տխրահռչակ հարձակումից հետո։ Մենք քննարկել ենք Ուկրաինայի հարցը, և ես կասկած չունեմ, որ Դոնալդ Թրամփը ուժեղ և հաստատակամ կլինի այս երկրին աջակցելու և ժողովրդավարությունը պաշտպանելու հարցում»,- գրել է Բորիս Ջոնսոնը։