Բորիս Ջոնսոն. Վրաց ժողովուրդն ամեն օր ապրում է ռուսական ագրեսիայի առաջնագծում, չպետք է թույլ տալ Պուտինին օգտագործել Վրաստանի ինքնիշխան ինստիտուտները՝ իր կիբեր-կարողությունները ուժեղացնելու համար
Բորիս Ջոնսոն. Վրաց ժողովուրդն ամեն օր ապրում է ռուսական ագրեսիայի առաջնագծում, չպետք է թույլ տալ Պուտինին օգտագործել Վրաստանի ինքնիշխան ինստիտուտները՝ իր կիբեր-կարողությունները ուժեղացնելու համար

Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսքով՝ Վլադիմիր Պուտինին չպետք է հնարավորություն տրվի օգտագործել Վրաստանի ինքնիշխան ինստիտուտները՝ ուժեղացնելու իր կիբեր-կարողությունները։

Ինչպես Ջոնսոնն ասել է Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Մեծ Բրիտանիայի կողմից Վրաստանին հատկացվող գումարները կօգնեն երկրին կիբերանվտանգության ոլորտում։

«Վրացի ժողովուրդն ամեն օր ապրում է ռուսական ագրեսիայի առաջնագծում։ Մենք չպետք է թույլ տանք Պուտինին օգտագործել Վրաստանի ինքնիշխան ինստիտուտները՝ ուժեղացնելու իր կիբեր-կարողությունները։ Մեծ Բրիտանիան կիբերանվտանգության համաշխարհային առաջատարն է, և նրա աջակցությունն այսօր կպաշտպանի ոչ միայն Վրաստանին, այլև Մեծ Բրիտանիային և բոլոր այլ ժողովրդավարություններին, որոնք բախվում են Ռուսաստանի թշնամանքի»,- ասել է Բորիս Ջոնսոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:

Տեղեկատվության համար, Ռուսաստանի կիբեր-հարձակումներից պաշտպանվելու համար Մեծ Բրիտանիան Վրաստանին հինգ միլիոն ֆունտ կհատկացնի։