Բորիս Ջոնսոն. Ուկրաինան կարող է և պետք է հյուրընկալի «Եվրատեսիլ 2023»-ը, կարծում եմ՝ Կիևը կամ ցանկացած այլ անվտանգ քաղաք կլինի ֆանտաստիկ վայր մրցույթն անցացնելու համար

15:39, 18.06.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսքով, Ուկրաինան կարող է և պետք է հյուրընկալի «Եվրատեսիլ 2023»-ը։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

«Փաստ է, որ նրանք հաղթել են եւ արժանի են դրան։ Ես հավատում եմ, որ նրանք կարող են: Ես հավատում եմ, որ Կիևը կամ ցանկացած այլ անվտանգ ուկրաինական քաղաք կլինի ֆանտաստիկ վայր մրցույթն անցկացնելու համար: «Եվրատեսիլ» երգի մրցույթին մեկ տարի է մնացել, և ես հուսով եմ, որ ուկրաինացիներն այն կհյուրընկալեն»,- ասել է Ջոնսոնը։

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) երեկ հայտարարություն է տարածել «Եվրատեսիլ 2023»-ի վերաբերյալ՝ նշելով, որ մրցույթը հաջորդ տարի չի անցկացվի Ուկրաինայում։ Այս որոշման արդյունքում, կանոններին համապատասխան և միջոցառման շարունակականությունն ապահովելու համար, «EBU»-ն բանակցություններ կսկսի «BBC»-ի հետ՝ 2023 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթի Միացյալ Թագավորությունում հնարավոր անցկացման համար։

Միաժամանակ, Ուկրաինայի մշակույթի նախարարը հայտնել է, որ Ուկրաինան կբողոքարկի «Եվրատեսիլ 2023»-ն այլ երկրում անցկացնելու որոշումը։

Նմանատիպ