Բորիս Ջոնսոն. Շատ երկրներ ասում են, որ եվրոպական այս պատերազմն անհրաժեշտ չէ, ուստի ճնշումը կաճի՝ ուկրաինացիներին վատ խաղաղության մղելու համար

13:12, 25.06.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտավախություն ունի, որ պատերազմի տնտեսական հետևանքները կարող են ստիպել Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ։

«Շատ պետություններ ասում են, որ եվրոպական այս պատերազմը անհրաժեշտ չէ, ուստի ճնշումը կաճի՝ ուկրաինացիներին վատ խաղաղության մղելու համար», – ասել է Բորիս Ջոնսոնը Ռուանդա կատարած այցի ժամանակ:

Նա ասել է, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթի պատերազմում, դա վտանգավոր հետեւանքներ կունենա միջազգային անվտանգության համար եւ կարող է հանգեցնել «երկարաժամկետ տնտեսական աղետի»։

Նմանատիպ