Բորիս Ջոնսոն. Ռուսաստանը փորձում է վերաշարադրել Եվրոպայի անվտանգության քարտեզը, ստեղծել ազդեցության նոր գոտիներ, դա չի լինի միայն Ուկրաինան, մենք պետք է մտածենք Վրաստանի և Մոլդովայի մասին
Մեզ համար շատ կարևոր պահ է Ուկրաինայի կողքին կանգնելն այնպես, ինչպես մենք հիմա ենք անում, – ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետն Ուկրաինայում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսում։
Ինչպես նշել է Բորիս Ջոնսոնը, Ռուսաստանը փորձում է խարխլել, վերաշարադրել Եվրոպայի անվտանգության քարտեզը։
«Այն, ինչ հիմա կատարվում է, Պուտինը, Ռուսաստանը փորձում է խարխլել, վերաշարադրել Եվրոպայի անվտանգության քարտեզը, ստեղծել ազդեցության նոր գոտիներ։ Միայն Ուկրաինան չի լինի, որի վերադարձը Ռուսաստանը ցանկանում է ազդեցության այս ոլորտում, մենք պետք է մտածենք Վրաստանի և Մոլդովայի մասին։ Սա շատ կրիտիկական պահ է: Կենսական է, որ մենք Ուկրաինայի կողքին լինենք այնպես, ինչպես հիմա ենք»,- ասել է Բորիս Ջոնսոնը: