Բորիս Ջոնսոն. Պուտինի հետ հարաբերությունները նման են կոկորդիլոսի հետ խոսելուն, որի ժանիքները խրված են ոտքիդ մեջ

13:04, 21.04.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները համեմատել է կոկորդիլոսի հետ զրույցի հետ։ Ջոնսոնի հայտարարությունը հրապարակում է «Reuters»-ը։

Ըստ Ջոնսոնի՝ Պուտինի հետ հարաբերությունները նման են կոկորդիլոսի հետ խոսելուն, «ում ժանիքների մեջ քո ոտքն է»։

Բացի այդ, Բորիս Ջոնսոնի կարծիքով, Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները, ամենայն հավանականությամբ, կտապալվեն։ Բրիտանացի առաջնորդի խոսքով՝ Արեւմուտքի համար չափազանց կարեւոր է շարունակել զինել Ուկրաինային։

«Դժվար է տեսնել, թե ուկրաինացիները ինչպես կարող են հիմա բանակցություններ վարել Պուտինի հետ՝ հաշվի առնելով բարեխղճության ակնհայտ բացակայությունը։ Նրա ռազմավարությունը, որն ակնհայտ է, այն է, որ փորձի հնարավորինս շատ կլանել Ուկրաինան և, հնարավոր է, բանակցի ուժի դիրքերից»,- ասել է Բորիս Ջոնսոնը։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, Բորիս Ջոնսոնն այս մասին հայտարարել է Հնդկաստան մեկնելուց առաջ, որտեղ նախատեսված են բանակցություններ իր գործընկեր Նարենդրա Մոդիի հետ։ «Reuters»-ի փոխանցմամբ՝ Հնդկաստան կատարած այցի ընթացքում Ջոնսոնը ծրագրում է Հնդկաստանի վարչապետին կոչ անել դադարեցնել իր չեզոքությունը Ուկրաինայում շարունակվող պատերազմի վերաբերյալ։

Նմանատիպ