«Bolt food» ընկերության առաքիչները անցկացնում են բողոքի ցույց
«Bolt food» ընկերության առաքիչները անցկացնում են բողոքի ցույց

«Bolt food» ընկերության առաքիչները բողոքի ցույց են անցկացնում Սպորտի պալատի դիմաց:

Ցուցարարները բողոքում են գործատուի կողմից պայմանների վատթարացման դեմ: Նրանց խոսքով, հին պայմաններով, ծանրաբեռնվածության դեպքում բոնուսն ավելանում էր 100 տոկոսով, իսկ այժմ օրվա կտրվածքով ստանդարտ սակագինը մեկ պատվերի համար 4 լարի է, իսկ պիկ ժամերին ավելանում է ընդամենը 1.5 տոկոսով:

«Bolt» ընկերության առաքիչների հայտարարությամբ, նրանք նշված հարցի առնչությամբ դիմել են ինչպես Վրաստանում ընկերության ներկայացուցչությանը, այնպես էլ՝ Էստոնիայում գլխամասային գրասենյակին, սակայն մինչ այժմ պատասխան չեն ստացել: