Բոլշևիկները Արևելյան Օսեթիայի տարածքները անօրեն կերպով փոխանցել են Վրաստանին. Բռնազավթված Ցխինվալիի «կառավարություն»
Բոլշևիկների կողմից Արևելյան Օսեթիայի տարածքների փոխանցումը Վրաստանին անօրեն է և քննարկվում է որպես բռնագրավում,- այս մասին օսական ԶԼՄ-ների տեղեկությամբ, հայտարարել են Հարավային Օսեթիայի խամաճիկային ռեժիմի «արտաքին գործերի նախարարությունում»:
Բռնազավթված Հարավային Օսեթիայի անջատողական կառավարության հայտարարությունում նշված է, որ Արևելյան Օսեթիան, որը Հարավային Օսեթիայի սահմաններից դուրս էր, դարձել է վրացական օկուպացիայի հեշտ ավարը:
«Անհրաժեշտ է խոսել Խորհրդային Վրաստանի կողմից Արևելյան Օսեթիայի բռնագրավման մասին, որը ներառում է Թրուսոսի և Կոբիի կիրճերը: Օսեթիայի սահմաններից դուրս օսերի կոմպակտ բնակավայր է եղել նաև Վրաստանի Դուշեթիի շրջանում»,- մեջբերում է օսական մամուլը:
Օսական գործակալությունը գրում է, որ Արևելյան Օսեթիայից հեռացած օսերի համար հայրենիքն անհասանելի արտասահման է և բնակչությունից առգրավվել է սեփականության իրավունքը, սահմանափակվել տեղաշարժը և կրոնական արարողությունների իրականացման հնարավորությունը: