Բոլորս համաձայնում ենք, որ թմրավաճառները մեր համատեղ խնդիրն է, և երբ ՆԳՆ-ն ունի հաստատված կասկած, ոչ մեկ չի կարող սահմանափակել ՆԳՆ-ի գործելու առեալը. Գիորգի Գախարիա
Բոլորս համաձայնում ենք, որ թմրավաճառները մեր համատեղ խնդիրն է, և երբ ՆԳՆ-ն ունի հաստատված կասկած, ոչ մեկ չի կարող սահմանափակել ՆԳՆ-ի գործելու առեալը. Գիորգի Գախարիա

Մենք համաձայնել ենք, որ թմրանյութերի իրացումը և թմրավաճառները այս երկրի, մեր բոլորի համատեղ խնդիրն է, երբ ներքին գործերի նախարարությունը ունի փաստարկված և հաստատված կասկած թմրանյութերի իրացման կապակցությամբ, ոչ մեկ չի կարող սահմանափակել ՆԳՆ-ի գործելու առեալը,-այս մասին ներքին գործերի նախարար Գիորգի գախարիան հայտարարել է, «թեթրի խմաուրի» շարժման անդամների հետ հանդիպումից հետո:

Նրա խոսքերով, հանդիպումը շատ կարևոր էր և հենց նման հարթակում է հնարավոր զրույցի շարունակումը:

«Սա հարթակ է, որտեղ մենք կարող ենք շարունակել զրույցը: Դրանից հետո մենք կարող ենք, համատեղ հետաքրքրություններից ելնելով հասնենք համաձայնության: Սա մեր առաջին համաձայնությունն է և շատ կարևոր է մեզ համար»,-հայտարարել է Գախարիան:

ՆԳ նախարարի խոսքերով, դրանից հետո միասին քննարկվելու են բոլոր հարցերը, այդ թվում մայիսի 12-ի հատուկ գործողության մանրամասները: