Բոլորն իրավունք ունեն, լինել քաղաքականությունում, սակայն կան պատասխանատվություններ, որից Գիորգի Գախարիան չի կարող խուսափել. Էլենե Խոշտարիա
Բոլորն իրավունք ունեն, լինել քաղաքականությունում, սակայն կան պատասխանատվություններ, որից Գիորգի Գախարիան չի կարող խուսափել, – այս մասին հայտարարել է «Դրոա» քաղաքական շարժման առաջնորդ Էլենե Խոշտարիան:
Էլենե Խոշտարիան արձագանքել է Վրաստանի նախկին վարչապետ, Գիորգի Գախարիայի հայտարարությանը, ով ասել է, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից:
«Կարող եք վերլուծաբաններին հարցնել, թե ինչ հնարավորություններ ունի Գախարիան և ինչպես: Իմ իրավասությունը չէ դատել դա: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լինել քաղաքականության մեջ, պարզապես հիմնական հարցերն են` ո՞րն է նրա խնդիրը: Հիմնական հարցը նաև այն պատասխանատվություններն են, որոնցից նա ոչ մի տեղ չի կարող խուսափել, սկսած հունիսի 20-ից, Զվիադ Ռատիանիի գործը և նրա հետ կապված շատ այլ ծանր գործեր: Այս պատասխանատվությունից խուսափել չի կարող, քաղաքականությունում մնալու մասին հայտարարելով: Բազմաթիվ հարցեր կան, որոնց պետք է պատասխանել», – ասել է Էլենե Խոշտարիան:
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Ծավկիսիում, իր տան մոտ լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից:
«Չնայած բազմաթիվ տարբեր խոսակցություններին, ես ոչ մի տեղ չեմ գնում: Ավելին, ես նաև քաղաքականությունից չեմ հեռանում: Փաստորեն, մենք հետևում ենք ծրագրերին, մեր օրակարգին, որոնք մեզ հնարավորություն կտան առաջիկայում ամեն ինչ մանրամասնորեն կիսել և պատմել ձեզ: Դա այն է, ինչ ուզում էի ասել այսօր: Ժամանակավորապես հրաժեշտ եմ տալիս ձեզ, կհանդիպենք շուտով», – հայտարարել է Գիորգի Գախարիան: