Բոլորին խորհուրդ կտայի Իրակլի Կվարացխելիայի մահվան կապակցությամբ չօգտագործել «սպանություն» տերմինը. Դաուր Կովե
Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված արտաքին գործերի նախարար, Դաուր Կովեն հայտարարում է, որ բռնազավթված տարածաշրջանում, ռուսական ռազմակայանում Իրակլի Կվարացխելիայի անորոշ պայմաններում մահվան փաստի կապակցությամբ «սպանություն» տերմինի օգտագործումը նպատակահարմար չէ: Դաուր Կովեն առաջին ալիքի հետ զրույցում պնդել է, որ Իրակլի Կվարացխելիան ինքնասպան է եղել:
Դաուր Կովեն Ժնևում է գտնվում, միջազգային բանակցությունների 47-րդ փուլին մասնակցելու նպատակով:
Վրաստանի առաջին ալիքի հարցին, Աբխազիայի դե-ֆակտո իշխանությանը կհաջողվի թե ոչ ներկայացնել համապատասխան ապացույցներ, Դաուր Կովեն պատասխանել է, որ ապացույցները Ռուսաստանի դաշնության իրավասու մարմինների մոտ են, որոնք և հետաքննում են այս գործը: Կովեյի խոսքերով դեպքը տեղի է ունեցել ռուսական ռազմակայանի տարածքում:
Ինչպես հայտնի է, Դաուր Կովեն Ժնև է մեկնել Մոսկվայից, որտեղ երեկ հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նա չի թաքցրել, որ հանդիպմանը քննարկել են Ժնևյան բանակցությունների հարցը: