Բոլորիդ խնդրում եմ, չօգտագործել այս թույնը, ակումբային և այլ թմրանյութերի միջև չկա տարբերություն. Դավիթ Սերգեենկո
Բոլորիդ խնդրում եմ, չօգտագործել այս թույնը, ակումբային և այլ թմրանյութերի միջև չկա տարբերություն. Դավիթ Սերգեենկո

Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն մեկ անգամ ևս մեկնաբանել է, որ ակումբային և մնացած այլ թմրանյութերի միջև չկա տարբերություն: Նախարարի խոսքով, դրանցից բոլորը կարող են դառնալ մահվան պատճառ:

«Մեկ անգամ ևս ցանկանում եմ օգտվել առիթից և բոլորիդ խնդրել, որպես քաղաքացի, որպես բժիշկ, որպես առողջապահության ոլորտի ներկայացուցիչ – չկա տարբերություն ակումբային, ժամանցային և մնացած թմրանյութերի միջև: Նրանցից ցանկացածի օգտագործումը կարող է դառնալ ճակատագրական և հանդիսանալ մահվան պատճառ: Ուստի, բոլորիդ խնդրում եմ, չօգտագործել այդ թույնը: Միակ ճանապարհը սպառման և մատակարարման նվազեցումն է, որպես խուսափենք այս աղետից»,- հայտարարել է Դավիթ Սերգեենկոն: